«Եվրատեսիլ-2017». Արծվիկի առաջին փորձը՝ Կիեւում (տեսանյութ)

17:30   1 մայիսի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ այս պահին անցկացվում են մրցույթի փորձերը: Քիչ առաջ կայացավ նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը եվրատեսիլյան բեմի վրա:

«Համոզված եմ, որ փորձերը շատ լավ են անցնելու, որովհետեւ այստեղ շատ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքվել: Դեռ շատ բան չեմ ուզում բացահայտել ելույթիս մասին... Ուզում եմ ասել, որ սերը մեկն է: Դա է իմ երգի ամենակարեւոր հաղորդագրությունը»,-Eurovision.tv-ի հետ զրույցում նշել է Արծվիկը:

Հայ մասնակցի ելույթը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE