Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը կնքել են նորածին որդուն (ֆոտո)

10:22   2 մայիսի, 2017

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը կնքել են իրենց նորածին որդուն: Մկրտության արարողությունը տեղի է ունեցել երեկ, որին հաջորդել է խնջույք՝ ռեստորաներից մեկում:

Դրան մասնակցել են շոու-բիզնեսի հայտնի դեմքերը:

Նշենք, որ Ռոբերտոն արդեն 40 օրական է: Նա աստղային զույգի երկրորդ տղան է:

Ի դեպ, երեկ առաջին անգամ Գրիգոր Դանիելյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը:

«Իմ հարստությունը կրկնապատկվեց քեզանով»,- Instagram-ում հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա: 

 



© NEWS.am STYLE