Ալեքսիս Օհանյան եւ Սերենա Ուիլյամս, Ջեյ Լո եւ Ալեքս Ռոդրիգես, Ժիզել Բունդխեն եւ Թոմ Բրեդի. Met Gala 2017-ի ամենահմայիչ զույգերը

11:02   2 մայիսի, 2017

Եվ այսպես՝ Նյու Յորքում անցկացվեց Met Gala 2017-ը: Այս տարի The Metropolitan Museum of Art-ում անցկացված հավաքը նվիրված է դիզայներ Ռեյ Կավակուբոյի եւ Comme des Garcons-ի ստեղծագործություններին: Ճապոնացի Ռեյ Կավակուբոն 20-րդ դարի ամենահայտնի դիզայներներից եւ ավանգարդիստներից է:

Կարմիր գորգին հայտնված աստղերին մենք արդեն անդրադարձել ենք, հիմա NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հմայիչ զույգերի ընտրանին, որոնք մասնակցել են միջոցառմանը:


Անկասկած՝ սկսելու ենք Ալեքսիս Օհանյանից եւ Սերենա Ուիլյամսից:
Զույգը միասին հայտնվելով՝ պաշտոնապես հաստատել է հայտնի թենիսիստուհու հղիությունը:

Ալեքսիսի սեւ սմոքինգի եւ Սերենայի երկար կանաչ զգեստի հրաշալի համադրությունը:


Ջեյ Լո եւ Ալեքս Ռոդրիգես: 47-ամյա երգչուհու եւ 41-ամյա բեյսբոլիստի սիրավեպի մասին հիմա բոլորը գիտեն: Անցյալ շաբաթ Էլեն Դեջեներեսի շոուի ընթացքում երգչուհին խոստովանել էր, որ հարաբերություններում առաջին քայլը հենց ինքն է արել՝ Ալեքսին ռեստորանում տեսնելով եւ առաջարկելով զանգահարել իրեն: Եվ ահա արդյունքը:

Ժիզել Բունդխեն եւ Թոմ Բրեդլի: 36-ամյա մոդելը փայլում է ամուսնու կողքին:

Բայց սա նույնպես ամենը չէ: Աստղերի շարքում նաեւ ամենասպասված զույգն է եղել: Առաջին անգամ պաշտոնապես միասին հանրությանն են ներկայացրել Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը՝ հաստատելով իրենց հարաբերությունների լրջությունը:


Բլեք Լայվլի եւ Ռայան Ռեյնոլդս: Այս զույգին մենք առանձնահատուկ ենք սիրում, քանի որ շոու բիզնեսի ներկայացուցիչ լինելով՝ զույգը խնամքով պաշտպանում է ընտանիքը լրագրողների միջամտությունից:

Լուսանկարները՝ Getty, Invision, Bei, Dave Bennett, EPA, AFP, AP, REX, Shutterstock, PA



© NEWS.am STYLE