«Եվրատեսիլ 2017». Արծվիկի փորձնական ելույթը լավագույնն է՝ ըստ հանդիսատեսի

10:09   2 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ին հաշված օրեր են մնացել: Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ արդեն անցկացվում են մրցույթի փորձերը: Երեկ կայացել է նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում:

Wiwibloggs կայքում քվեարկություն է ընթանում փորձնական ելույթներից հետո, որի արդյունքներով Արծվիկն առաջատար է: Նա առաջ է անցել Հունաստանից ու Լեհաստանից՝ հավաքելով ձայների 30 տոկոսից ավելին:  

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE