«Եվրատեսիլ-2017». Արծվիկը լավագույնն է լրագրողների քվեարկության արդյունքներով

10:35   2 մայիսի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ արդեն անցկացվում են մրցույթի փորձերը: Երեկ կայացել է նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում:

Ըստ Esctoday.com-ի՝ առաջին փորձնական ելույթներին իր գնահատականն է տվել եվրատեսիլյան 35 լրագրողից բաղկացած ժյուրին: Մեր մասնակցի՝ Արծվիկի ելույթը նրանք ամենաբարձրն են գնահատել՝ տալով 100 միավոր: Նրան հաջորդում է Մոլդովայի ներկայացուցիչը, ապա՝ Կիպրոսինը:

Նշենք, որ WiwiBloggs կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքերով մեր մասնակցի առաջին փորձնական ելույթը նույնպես ճանաչվել է լավագույնը:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE