«Manchester United»-ի կիսապաշտպանից՝ մինչեւ «Disney»-ի արքայազն. Դեւիդ Բեքհեմը նշում է 42-ամյակը

17:04   2 մայիսի, 2017

Աշխարհահռչակ անգլիացի  ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմն այսօր` մայիսի 2-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հայտնի կիսապաշտպանը դարձավ 42 տարեկան:

Բեքհեմն աշխարհին հայտնի է ոչ միայն որպես ֆուտբոլիստ: Նա նաեւ ակտիվորեն համագործակցում է հայտնի բրենդների հետ` նկարահանվելով ամենատարբեր ապրանքանիշների գովազդային հոլովակներում: Ի վերջո, նա նաեւ երգչուհի-դիզայներ Վիկտորիա Ադամսի անմուսինն է: Ֆուտբոլիստի հայտնիության հենց տվյալ կողմերի մասին էլ կխոսենք այսօր…

2007 թ-ին Բեքհեմն աշխարհին զարմացրեց` ներկայանալով որպես արքայազն Ֆիլիպ: Այդ կերպարով ֆուտբոլիստը լուսանկարվեց «Ուոլթ Դիսնեյ»-ի «Քնած գեղեցկուհին» գովազդային արշավի համար:

«Ես սիրում եմ «Ուոլթ Դիսնեյ»-ի մուլտֆիլմերը, մանկուց սիրով դիտել եմ դրանք, այժմ էլ իմ երեխաներն են հետաքրքրությամբ նայում այդ մուլտֆիլմերը: Հպարտ եմ, որ նկարահանվել եմ սիրված մուլտհերոսի կերպարում»,-հարցազրուցներից մեկում նշել է Դեւիդը:

Ֆուտբոլիստը չի դոփում նույն տեղում: Նա անընդհատ իրեն նոր բնագավառներում է փորձում: Մոդելային բիզնեսից Բեքհեմը շատ հեշտությամբ անցում կատարեց դեպի կինոարվեստ: Դեւիդը նկարահանվել է Գայ Ռիչիի «Գործակալները U.N.C.L.E.-ից» եւ «Արթուր արքայի թուրը» ֆիմերում:

Այսօր նախկին ֆուտբոլիստը նաեւ օծանելիքի եւ հագուստի սեփական բրենդն ունի:

Դե բռնվեք, աղջիկներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հմայիչ ֆուտբոլիստի ամենացանկալի կերպարներից մի քանիսը:



© NEWS.am STYLE