11:34 3 մայիսի, 2017Ոսկեգույն միկորֆոնը, որը Բեյոնսեն օգտագործել էր իր Formation Tour շրջագայության եւ «Գրեմմի»-ի ժամանակ, վաճառվել է 11 հազար դոլարով:

Daily Mail,-ը գրում է, որ միկրոֆոնը ձեռք է բերել Բեյոնսեի երկրպագուհիներից ոմն Սեսե Հենդրիքս:

Միկրոֆոնի վաճառքը բարեգործական նպատակներով կազմակերպել է Բեյոնսեի մայրը՝ Էինա Նոուլզը, որի հետ էլ Սեսեն լուսանկարվել է:
«Ապրում եմ ոսկյա կյանքում. միկրոֆոնի վրա դեռեւս նրա մատնահետքերն են»,- իր միկրոբլոգում գրել է Սեսեն:

Ի դեպ, կինը նշել է, որ միկրոֆոնը մինչեւ հիմա էլ աշխատում է՝ չնայած որ Բեյոնսեի ձեռքից մի քանի անգամ ընկել էր: