Ինչպես հայ քահանան իրականում ամուսնացրեց Օսկար Այզեքին եւ Անժելա Սարաֆյանին

10:40   3 մայիսի, 2017

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից որոշ գաղտնիքներ է բացահայտել ֆիլմում Մարալին մարմնավարող Անժելա Սարաֆյանը։

Պարզվում է՝ նրան եւ Միքայելին մարմնավորող Օսկար Այզեքին Իսպանիայում իրականում պսակադրել են։ Դերասանուհին Instagram-ի իր էջում ֆիլմից կադրեր է հրապարակել եւ գրել.

«Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռեւս 1915 թվականին, եւ դրանք կան մինչ օրս։ Ի վերջո, քահանան ասաց մեզ. «Ես պետք է ձեզ բաժանեմ, քանի որ Աստծո առաջ դուք ամուսնացած եք»»։

Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Երեւանում եւ մի շարք այլ երկրների խոշոր քաղաքներում։

Ֆիլմում ֆիդայի Վանին մարմնավորած հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանի հետ NEWS.am STYLE-ի հարցազրույցը կարդացեք այստեղ։

Կարդացեք նաեւ մեր հարցազրույցը հոլիվուդյան հայազգի դերասան Մարկո Խանի հետ, որը ֆիլմում թուրքի է մարմնավորում։

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE