Գրիգորի Լեպսն ու Ստաս Պյեխան պատմել են, թե ինչպես են հաղթահարել թմրանյութից կախվածությունը

14:41   3 մայիսի, 2017

Մի քանի օր առաջ Անդրեյ Մալախովն իր շոուում պատմեց այն մասին, որ հայտնի հեռուստահաղորդավար Դանա Բորիսովան արդեն մի քանի տարի տառապում է ալկոհոլային եւ թմրանյութերի նկատմամբ կախվածությունից: Դանան մեկնել է Թայլանդ՝ բուժվելու, իսկ ռուսական էստրադայի մի քանի աստղեր որոշել են պատմել, թե ինչպես են հաղթահարել թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածությունը:
Գրիգորի Լեպսն իր կարիերան սկսել է ռեստորաններում հանդես գալուց: Նա երգել է Սոչիի հաստատություններից մեկում, շատ ոգելից է օգտագործել եւ անգամ հակում է ունեցել թմրանյութերի նկատմամբ:


«Իսկ ի՞նչ թաքցնեմ: Եղել է ալկոհոլ, եղել է թմրանյութ: Եղել է՝ թողել եմ: Հասկացա, որ դրանից ոչ մի օգուտ չկա, վնասն ավելի շատ է: Իսկ չափ ես չգիտեմ, դրա համար որոշեցի ընդհանրապես չխմել: Ինչպե՞ս հաղթահարել այս ամենը: Եթե ֆիզիկապես դժվար է՝ դիմիր բժիշկներին, որ օրգանիզմը մաքրեն: Կարեւորը հասկանալն է, որ մենք հոգով ուժեղ ենք, իսկ կախվածությունը թուլություն է, որը մեզ քայքայում է: Թմրանյութերից նույնպես հեշտությամբ ձերբազատվեցի: Ամենագլխավորը՝ կամքի ուժն ու ցանակությունն է», – համոզված է Լեպսը:


2009-ին Վլադ Տոպալովը հրապարակավ խոստովանեց, որ նույնպես զվարճացել է թմրանյութերով: «Ես խոստովանեցի, որ սխալ եմ թույլ տվել եւ հաղթահարեցի այն: Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն բանին, որ նման մարդկանց պետք է օգնել, ոչ թե տհաճությամբ նայել»,- հայտարարել է Տոպալովը:
Նմանատիպ իրավիճակում է հայտնվել հայտնի կատարող Ստաս Պյեխան՝ լեգենդար Էդիտա Պյեխայի թոռը:


«Սկզբում ես ինձ համար հեղինակություններ էի փնտրում դրսում, հետո իմ կյանքում հայտնվեցին տարբեր արգելված միջոցներ: Դրանց շնորհիվ սկզբնական շրջանում ես ինձ բավականին վաստահ էի զգում: Ծնողներս հաճախ տանը չէին լինում, եւ ներսումս սեւ անցք ու դատարկության զգացողություն էր: Միջոցները ինչ-որ ժամանակ այդ անցքը փակում էին: Երբ ընտանիքս իմացավ՝ ինչ է կատարվում ինձ հետ՝ ուղարկեցին Անգլիա: Ես սրտի երեք կաթված եմ տարել, միայն հրաշքով է հաջողվել ապրել»,- Ստասի խոսքերն է մեջբերել «Կոմսոմոլսկայա պրավդան»:



© NEWS.am STYLE