Անաստասիա Ստոցկայան պատմել է, թե ինչու է իր որդին այդքան նման Կիրկորովին

15:44   3 մայիսի, 2017

Անաստասիա Ստոցկայան որոշել է բացատրել, թե ինչու է իր որդին այդքան նման Կիրոկորովին։ Ֆիլիպի եւ Անստասիայի կապի մասին բազմիցս գրել են ռուսական մամուլում, բայց աստղերը հերքել են ինչպես իրենց սիրավեպն, այնպես էլ երգչուհու որդու՝ Սաշայի նմանությունը «ռուսական էստրադայի արքային»։ Նմանությամբ նրան համեմատում են նաեւ երգչի որդու՝ Մարտինի հետ։

Երգչուհ Անաստասիա Ստոցկայայի որդին հուլիսին կդառնա 6 տարեկան։


Երգչուհին ասում է, որ ամուսնու հետ ծիծաղել է այդ հիմար պատմության վրա։
«Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք էր պետք ցույց տալ։ Երեխաներն իսկապես նման են՝ մուգ մազեր, աչքեր, փոքրիկ քթեր։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում երեխաները կփոխվեն ու նմանությունը կանցնի»։
Ստոցկայայի խոսքով՝ ամուսինն արդեն սովորել է, որ իր անվան շուրջ տարբեր առասպելներ ու բամբասանքներ են պտտվում։


«Մարդը շատ լավ հասականում է, որ ես երգչուհի եմ, եւ այդ պատճառով էլ իմ անձի հանդեպ նման ուշադրություն գոյություն ունի։ Քանի անգամ եմ նրան խնդրել լուսանկարվել ինձ հետ ամսագրի շապիկի համար, անցնել կարմիր գորգով, հարցազրույց տալ։ Բայց Սերգեյը գործունեության բոլորովին այլ ոլորտից է, զբաղվում է բիզնեսով։ Հայտնվել կնոջ փառքի ճառագայթների ներքո նրա համար իսկապես անհետաքրքիր ու խորթ է։ Նա լուրջ, համեստ տղամարդ է։ Ինչպես նա է ասում՝ մեր ընտանիքում մեկ աստղը բավական է»։

Երգչուհին խոսել է նաւ փոփ արքայի հետ բարեկամության մասին։


«Մեր երեխաները շփվում են ընդհանուր տոներին։ Ֆիլիպի հետ մենք մտերիմ ենք, ես նրան սիրում եմ որպես հարազատ մարդու, ընկերոջ, ով ինձ հավատաց, կարողացավ բացահայտել իմ պոտենցիալը ոչ միայն թատրոնի բեմում, այլեւ էստրադայում, կինոյում։ Չէ՞ որ ես երբեք չեմ երազել երգչուհի լինելու մասին։ Իսկ քանի որ Ֆիլիպ Կիրկորովն ինքն է առաջարկել փորձել ինձ այդ ոլորտում, մի՞թե կարելի էր հրաժարվել։ Այսպես, «Չիկագո» մյուզիքլի ավարտից հետո մենք մեկնեցինք «Նոր ալիք»-ին, իսկ այնտեղ ես Գրան պրի նվաճեցի, իսկ հետո ամեն ինչ իր հունով ընթացավ։ Երգեր, տեսահոլովակներ, շրջագայություններ, նկարահանումներ...»,-Ստոցկայային մեջբերում է  «Телепрограмма» պարբերականը։



© NEWS.am STYLE