Քանյե Ուեսթը չի մասնակցել Met Gala-ին՝ Քիմ Քարդաշյանի հետ վեճի պատճառով

17:39   3 մայիսի, 2017

Հիշեք, թե անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանն ինչպես էր չորս օր շարունակ աշխարհին «ահաբեկում» Մեքսիկայում արձակուրդի իր լուսանկարներով, որտեղ մեկնել էր քրոջ՝ Քորթնիի, եւ ընկերների հետ: Սկանդալն այն պատճառով է ծագել, որ Քիմը «բնական» տեսքով է լուսանկարվել՝ ցելյուլիտով, ինչը նրան ուղղված բացասական քննադատության ալիք է բարձրացրել, քանի որ հայուհու երկպագուները սկսել են պնդել, թե Քիմը նախկինում ընդամենը ֆոտոշոփ է օգտագործել եւ իր բաժանորդներին խաբել է: Ռեալիթի շոուի աստղը նույնիսլ 100 հազար բաժանորդ է կորցրել սոցցանցերում։

Իսկ երեկ՝ Met Gala-ի կարմիր գորգին, Քիմը փայլում էր Vivienne Westwood-ից զգեստով:

Էլեգանտ հայուհին միջոցառմանը ներկայացել էր քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ:
Քանյե Ուեսթը նրա հետ չէր, ինչն արդեն կասկածահարույց է:


Ինչպես The Sun-ն է հայտնում, Քանյեն զայրացած է, քանի որ կարծում է, որ Քիմը Մեքսիկայում հանգստանալու ժամանակ իր չխմբագրված լուսանկարները հրապարակելով՝ իրենց ապրանքանիշին վնաս է հասցրել:


«Քանյեն օգնեց Քիմին մտնել նորաձեւության աշխարհ եւ ոճի կուռք դառնալ: Նա կարծում է, որ Քորթնիի հետ նրա լուսանկարները վնաս են հասցրել իրենց իմիջին, քանի որ էժանագին տեսք ունեն: Նա զայրացած է նաեւ Քորթնիի վրա, որն առաջինն է այս լուսանկարները տեղադրել համացանցում: Քանյեն վստահ է, որ այս լուսանկարները սասանել են հենց Քիմի իմիջը»,- նշել է ինսայդերը:


Իհարկե, արժե նշել, որ People Magazine-ի աղբյուրները 39-ամյա երաժիշտի բացակայության այլ տարբերակ են ներկայացրել:

«Անցյալ տարվա աշնանը նյարդային խանգարումից հետո Քանյեն որոշել է խնջույքներից հանգստանալ: Նա իրեն լավ է զգում, բայց դեռեւս հանգստի կարիք ունի: Երբ Քանյեն առողջանա, հանրությանը կներկայանա Քիմի հետ»,- նշում են ինսայդերները:



© NEWS.am STYLE