Պոլինա Գագարինան առաջին անգամ զբոսանքի է դուրս եկել նորածին դստեր հետ

11:44   4 մայիսի, 2017

Անցած շաբաթ Պոլինա Գագարինան լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային: 30-ամյա երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր իր հղիությունը, թեեւ այդ մասին տեղեկատվություն կար դեռ նոյեմբերին:

Եվ, ահա, Պոլինան իր Instagram-ում ցուցադրել է դստեր առաջին լուսանկարներն ու պատմել է, թե ինչպես է նրա հետ ժամանակ անցկացնում:

«Չեմ հագենում նրան նայելուց: Սա անսահման սեր է: Շնորհակալություն ընկերներ՝ ձեր ջերմ շնորհավորանքների համար», - իր միկրոբլոգում գրել է երգչուհին:


Հիշեցնենք, որ դուստրը նրա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովի առաջնեկն է: Պոլինան նաեւ որդի ունի՝ Անդրեյը, ում հայրը դերասան Պյոտր Կիսլովն է:



© NEWS.am STYLE