Ալյոնա Վոդոնաեւան պատմել է իր լեսբիական փորձի մասին

10:45   4 մայիսի, 2017

«Дома-2»-ի նախկին աստղ, հաղորդավարուհի, մոդել եւ երգչուհի Ալյոնա Վոդոնաեւան հերթական անգամ շոկի է ենթարկել հասարակությանը: YouTube-ի Life Шоу ալիքում հայտնվել է Ալյոնայի նոր հարցազրույցը, որտեղ նա խոստավանել է, որ սիրային կապի մեջ է եղել կանանց հետ եւ հաճախել օրալ սեքսի դասընթացների: 

«Ես երկու անգամ սեքս եմ ունեցել կանանց հետ: Մեկ անգամ՝ իմ ընկերուհու. մենք 17 տարեկան էինք: Ինձ դուր չեկավ: Դա սեքս չէր, այլ անհեթեթ մի բան: Մենք նայեցինք, թե դա ինչպես են անում լեզբուհիները պոռնո ֆիլմերում, նույնությամբ կրկնեցինք, բայց ոչինչ չհասկացանք»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրորդ անգամ ավելի հասուն կնոջ հետ է քնել.

«Մեկ անգամ սեքս եմ ունեցել իրական լեզբուհու հետ, ուխխխ, նա ինձ... Բայց ես սիրում եմ տղամարդկանց: Ինձանից շատ վատ լեզբուհի կստացվեր, ես պահպանողական եմ», -նշել է Վոդոնաեւան՝ ոչ մի հույս չթողնել իր հոմոսեքսուալ երկրպագուներին:  



© NEWS.am STYLE