«Ես մշտապես մտածում եմ այն մասին, որ երեխաներ եմ ուզում». Նաոմի Քեմփբել

12:05   4 մայիսի, 2017

Երեք օր առաջ մենք դիտում էինք, թե ինչպես էր Met Gala-ի կարմիր գորգի վրայով հպարտորեն եւ նրբագեղ անցնում գեղեցկուհի Նաոմի Քեմփբելը:


46-ամյա մոդելը կհայտնվի ES Magazine-ի մայիսյան համարի շապիկին:
Ամսագրին տված հարցազրույցում Նաոմին պատմել է երեխաներ ունենալու իր ցանկության մասին, ինչպես նաեւ անցյալի իր կործանարար սովորությունների մասին, որոնք աստղը ստիպված է եղել հաղթահարել:

«Ես մշտապես մտածում եմ երեխաների մասին: Ցանկանում եմ երեխաներ ունենալ: Միգուցե նոր գիտական մեթոդներն ինձ օգնեն երեխա ունենալ, ես ամենաօպտիմալ տարբերակներ եմ փնտրում»,- իր խոհերով կիսվել է Նաոմին՝ նշելով, որ ցանկանում է լիարժեք ընտանիք ունենալ: «Ցանկանում եմ, որ երեխան հայր ունենա»,-ասել է նա:

Նաոմին նաեւ պատմել է, թե ինչպես է հաղթահարել թմրանյութերից կախվածությունը:


«Շատերը փորձում էին ինձ ամոթանք տալ, որ ես օգնության համար դիմել եմ «Անանուն թմրակախյալներ» կազմակերպությանը: Երբեք պետք չէ ամաչել՝ օգնության դիմելու համար: Դրանք այն բաներն են, որոնց մասին պետք է խոսել, քանի որ բուժումը կարեւոր է: Դեպրեսիաները, անձնական տարբեր խնդիրները մարդկանց մղում են թմրանյութերի աշխարհ, եւ պետք է խոսել խնդիրների մասին, ոչ թե ներփակվել դրանցում», -նշել է Նաոմին:



© NEWS.am STYLE