12:33 4 մայիսի, 2017Մի քանի օր առաջ Նյու Յորքում Met Gala-ին Բեյոնսեն չէր մասնակցում, եւ դա բնական է, քանի որ շուտով՝ հունիսին, երգչուհին երկվորյակ է ունենալու:

Իսկ առայժմ 35-ամյա երգչուհուն Լոս Անջելեսում նկատել են պապարացիները՝ դստեր՝ Բլյու Այվիի հետ շոփինգ անելիս:

Մայրն ու դուստրը նախընտրել են casual ոճը՚ Բեյոնսեն Ivy Park գլխարկ, ինչպես նաեւ նույն բերնդի մարզահագուստ է հագել:

Նրան երկու թիկնապահ են ուղեկցել:

Հիշեցնենք, որ երեկ ոսկեգույն միկրոֆոնը, որը երգչուհին օգտագործել էր Formation Tour շրջագայության եւ «Գրեմմիի» համերգի ժամանակ, վաճառվել է 11 հազար դոլարով:

Վաճառքը կազմակերպել էր Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը՝ բարեգործական նպատակներով, որի հետ էլ լուսանկարվել էր այն գնած երկրպագուհին՝ Սեսե Հենֆդրիքսը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash