Հրապուրիչ Քիմ Քարդաշյանը՝ Հոլիվուդում

15:06   4 մայիսի, 2017
Հայտնի պարբերականները գրում են Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վեճի մասին, իսկ աստղերն իրենք այդ մասին դեռ ոչինչ չեն ասում։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում երեք օր առաջ տեղի ունեցած Met Gala երեկույթին Քանյե Ուեսթը հայուհու հետ չէր։
Ըստ լուրերի՝ Մեքսիկայի լողափին լուսանկարների պատճառով Քանյեն զայրացել է կնոջ վրա, քանի որ նրա կարծիքով, լուսանկարները, որտեղ երեւում է Քիմի իրական մարմինը, վնաս են հասցրել իրենց իմիջին։
Սակայն Քիմը Հոլիվուդում շատ հանգիստ հասարակությանն է ներկայացել։
36-ամյա հայուհուն ուղեկցում էր ոչ թե Քանյե Ուեսթը, այլ Քիմի ընկերը՝ Ջոնաթան Չեբանը։
Քիմ Քարդաշյանը հագել էր սեւ հագուստ։ Չնայած դա կարելի է նկարագրել որպես բաճկոն՝ զուգագուլպաների հետ։
Ջոնաթանը, ում հետ Քիմն ընթրելու է գնացել, եւս սեւ հագուստով է եղել, սակայն վերջինը սպիտակ կոշիկներ է կրել։
Աղբյուրը– Daily Mail
Լուսանկարները- BackGrid


© NEWS.am STYLE