«Եվրատեսիլ 2017». Ռուսաստանին եւ Ուկրաինային սպառնում են 3 տարի ժամկետով հեռացնել մրցույթից

16:32   4 մայիսի, 2017

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի են ունենում «Եվրատեսիլ» 62-րդ երգի մրցույթի կիսաեզրափակիչի փորձերը։

Մրցույթի կազմակերպիչները գտել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ վեճը հարթելու տարբերակը՝ այս տարի ՌԴ ներկայացուցչին Ուկրաինա մուտք գործել չթողնելու հետ կապված։ Ինչպես գրում է Wiwibloggs-ը՝ մրցույթի սեփականատերերը հսկայական տուգանքով եւ երեք տարի որակազրկմամբ են սպառնացել։


Այժմ Եվրոպական հեռարձակողների միությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում: Բանն այն է, որ ռուսական պատվիրակության անդամները ներկա չեն գտնվել տարեսկզբին պարտադիր հանդիպումներին՝ դրանով հանդերձ խախտելով մրցույթի կանոնակարգը։ ՌԴ «Առաջին ալիք»-ը մասնակցի անունը հայտնեց ոչ թե կանոնակարգով թույլատրված վերջին օրը, այլ վերջին ժամին, իսկ Կիեւը պետք է ապահովեր 2017 թվականի բոլոր մասնակիցների ելույթները, ինչը չիրականացրեց։ Երկու երկրներին կարող են պարտավորեցնել հսկայական տուգանք վճարել կամ նրանց կզրկեն մրցույթին մասնակցությունից 3 տարի ժամկետով։

Վերջնական որոշման մասին պաշտոնական ծանուցում կարվի հունիսին։



© NEWS.am STYLE