«Եվրատեսիլ-2017». Ֆրանչեսկո Գաբանիի տեսահոլովակը 107 միլիոն դիտում է հավաքել

18:28   4 մայիսի, 2017

Մայիսի 9-ին կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կիսաեզրափակիչը, որտեղ հենց այդ օրը՝ 16 համարի ներքո, ելույթ կունենա մեր Արծվիկը՝ Fly with me երգով։

Իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իտալիայի մասնակից Ֆրանչեսկո Գաբանիին, ում Occidentali’s Karma երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում ամենաշատը դիտվածը՝ Youtube-ում ավելի քան 107 միլիոն դիտում հավաքելով։


Պետք է նշել, որ, ըստ լրագրողների գնահատականների, հենց Իտալիայի ներկայացուցիչն այս տարի ունի հաղթանակի ամենամեծ հնարավորությունը։



© NEWS.am STYLE