Լիամ Նիսոնը գովազդային հնարքի «զոհ» է դարձել

17:29   4 մայիսի, 2017

Լիամ Նիսոնը մեզ հայտնի է «լավ տղայի» դերով, ով «Պատանդը» ֆիլմում հաղթում է բոլոր «վատ տղաներին»։ 64-ամյա դերասանի հետ Վանքուվերում հետաքրքիր դեպք է պատահել, որտեղ վերջինը ֆիլմ է նկարահանում։


Big Star Sandwich-ի սեփականատերը, որը նկարահանումների վայրի մերձակայքում է, հաստատության մուտքի մոտ գովազդային պաստառ է տեղադրել, որի մի կողմում մակագրված է. «Լիամ Նիսոնն այստեղ անվճար է ուտում»։


Մի քանի ժամ անց, երբ դերասանը հաստատություն է մտել, տեսել է պաստառն ու որոշել լուսանկարվել անձնակազմի հետ, ապա պահանջել իր անվճար սենդվիչը։
Հաստատության աշխատակիցները Twitter-ի էջում գրառում են արել. «Գրողը տանի, դա աշխատեց»։

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE