Ադելը դարձավ 29 տարեկան. երգչուհու TOP 5 հիթերը

17:03   5 մայիսի, 2017

Բրիտանացի երգչուհի Ադելն այսօր՝ մայիսի 5-ին, նշում է ծննդյան 29-ամյակը:

Երաժշտական քննադատները Ադելին կոչում են «Նոր Էմմի Ուայնհաուս»: 29-ամյա երգչուհին երաժշտական աշխարհին բազմաթիվ հիթեր է նվիրել՝ արժանանալով ոլորտի ամենահեղինակավոր եւ երանելի  մրցանակներին: Նրա պարգեւների ցանկում են` «Գրեմմիի» տասը, Brit Awards-ի ինը, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» մեկական մրցանակներ:

Երգչուհու հիթերը շաբաթներ շարունակ գլխավորել են համաշխարհային հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Նրա այս հաջողությունը գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում:

Time ամսագիրը 2012 թ-ին Ադելին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում:

Ռեկորդակիր, ադեցիկ եւ տաղանդավոր երգչուհու ամենասիրված 5 հիթերը առաջարկում ենք վայելել այսօր.



© NEWS.am STYLE