Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում իր ռեալիթի շոուի նկարահանումներին

10:10   5 մայիսի, 2017

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի վիճաբանության մասին խոսակցությունները չեն դադարում: Ռեփերն ու ռեալիթի շոուի աստղը որեւէ կերպ չեն մեկնաբանում այդ լուրերը՝ մեծացնելով Քարդաշյան-Ջեներ գերդաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նյու Յորքում անցկացված Met Gala-ին Քիմ Քարդաշյանը ներկայացավ միայն քույրերի՝ Քենդալի եւ Քայլիի հետ. Քանյե Ուեսթը հայուհու հետ չէր:

Ըստ լուրերի՝ Մեքսիկայի լողափին արված՝ Քիմի լուսանկարները զայրացրել են Քանյեին, քանի որ, նրա կարծիքով, լուսանկարները, որոնցում երեւում է Քիմի իսկական մարմինը, վնաս են հասցրել իրենց իմիջին:

Ինչ էլ լինի՝ Քիմը շարունակում է նկարահանել Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական տեսարանները:

36-ամյա հայուհուն Լոս Անջելեսում նկատել են ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի, եւ շոուի նկարահանող խմբի հետ:

Հայտնի չէ, թե ինչպես են ամուսնու հետ գործերը, բայց Քիմը եղել է casual ոճի հագուստով եւ ամուսնու շարքից կոշիկով:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE