Chanel Resort 2018, կամ հունական արձակուրդներ

17:26   5 մայիսի, 2017

Փարիզում կայացել է Chanel-ի նոր հավաքածուի ցուցադրությունը՝ հունական մոտիվներով։

Նորաձեւության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը շեշտը դրել է դետալների վրա։

Նոր հավաքածուի զգեստները զարդարված են հին մետաղադրամներ հիշեցնող կոպեկներով, դափնու տերեւներով եւ այլն։

Պահպանելով Chanel-ի ձեռագիրը՝ նոր հավաքածուն շեշտադրել է հունական ոճի ձեւվածքներն ու սանդալները։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE