«Մրցույթի թագուհին». լրագրողները՝ «Եվրատեսիլ 2017»-ի հայ պատվիրակ Արծվիկի մասին

15:41   5 մայիսի, 2017

Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։

Եվրատեսիլյան՝ WiwiBloggs կայքի լրագրողները վերլուծել են Հայաստանի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչների երկրորդ փորձնական ելույթները։

«Մրցույթի թագուհին»,-այսպես են նրանք արտահայտվել մեր պատվիրակ Արծվիկի մասին՝ հատուկ ընդգծելով նրա հագուստի եւ բեմադրության դետալները.  «Ձայնը պարզապես հիասքանչ է հնչում։ Այնքան տպավորված եմ նրա ելույթով։ Իսկապես շատ լավ աշխատանք է։ Կարծում եմ՝ նա հեշտությամբ կանցնի եզրափակիչ»։

Նշենք, որ մեր մասնակցի առաջին փորձնական ելույթը բարձր է գնահատվել հանդիսատեսի ու լրագրողների կողմից։ Ըստ Esctoday.com-ի՝ առաջին փորձնական ելույթներին իր գնահատականն է տվել եվրատեսիլյան 35 լրագրողից բաղկացած ժյուրին: Մեր մասնակցի՝ Արծվիկի ելույթը նրանք ամենաբարձրն են գնահատել՝ տալով 100 միավոր: Նրան հաջորդում է Մոլդովայի ներկայացուցիչը, ապա՝ Կիպրոսինը:

Տեսանյութը՝ WiwiBloggs-ի 

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:

 



© NEWS.am STYLE