Վարդագույն կվարց. սեզոնի ամենաթրենդային մատնահարդարումը

17:38   6 մայիսի, 2017

Գարուն 2017-ի ամենաթրենդային մատնահարդարումը վարդգագույն կվարցն է։

Նուրբ միներալի պատրանքը եղունգներին՝ համադրված վարդագույնի ամենատարբեր երանգների, քարերի եւ փայլերի հետ, այն է, ինչ պետք է գարնանը եթերային տեսք ունենալու համար։

Ոճաբանները պնդում են, որ նման մատնահարդարում ինքնուրույն ստանալը հեշտ է։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է բաց վարդագույն եւ թափանցիկ սպիտակ լաք։

Սկզբում պետք է քսել վարդագույն լաքը, ապա ասեղի օգնությամբ սպիտակ լաքով մի քանի գիծ անցկացնել եզունգի վրա, որի եզրերը պետք է թեթեւակի լղոզել։



© NEWS.am STYLE