Հայերեն Աստվածաշունչը՝ Քլոե Քարդաշյանի Instagram-ում (ֆոտո)

02:02   6 մայիսի, 2017

Միթե՞ աշխարհահռչակ հայուհի Քլոե Քարդաշյանը մտադիր է հայերեն սովորել: Ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ի story բաժնում հրապարակել է հայերեն Աստվածաշնչի լուսանկարը:

Մեկ ուրիշ story-ում նա փոքրիկ հոլովակ է տեղադրել, որում թերթում է գիրքը:

Ի դեպ, Instagram-ի story բաժնում հրապարակված նյութերը պահպանվում են ընդամենը 24 ժամ, որից հետո ավտոմատ կերպով համակարգը դրանք հեռացնում է:

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանն ապրիլի 24-ին հանդես էր եկել հուզիչ գրառմամբ.

 «Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռելը՝ որտեղ էլ որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատեւել է»,-գրել էր հայուհին:



© NEWS.am STYLE