10:09 6 մայիսի, 2017Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Սինգապուրում է, ուր մեկնել է ամուսնու հետ: Իր Instagram-ում նա հաճախ է հանգստից լուսանկարներ հրապարակում:
Այս անգամ Գոհարն իր էջի 1 միլիոնից ավելի բաժանորդներին որոշել է զարմացնել լողազգեստով լուսանկարներով:

«Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս մարդկանց մտքում կարող էր նման գաղափար ծագել՝ շենքի 60-րդ հարկում զբոսաշրջային հանգստավայր կառուցել՝ սրճարաններով, ռեստորաններով, լողավազանով, անգամ՝ այգիով»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Գոհարը:

Նշենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ Հնդկաստանում էր:

«Այն զգացողությունն է, որ սարիով քեզ ավելի հարմարավետ ես զգում, քան ցանկացած ոճային հագուստով: Ահա, թե ինչ է նշանակում սիրել այս ամենը: Շատերն են հարցնում, արդյոք, հարմա՞ր է սարիով: Ինձ համար սարիով ավելի հարմար էր, քան այլ հագուստով...»,-գրել էր նա: