Ջորջ Քլունիի սելֆին՝ Փարաջանովի տուն-թանգարանում

15:28   6 մայիսի, 2017

Այսօր՝ մայսիի 6-ին, Ջորջ Քլունին նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան դերասանը դարձավ 56 տարեկան:

Նրա ծննդյան կապակցությամբ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի Instagram-ի էջում մի լուսանկար է հրապարակվել, որում աշխարհահռչակ դերասանը սելֆի է անում թանգարանի ներսում:

Նշեք, որ 2016 թվականի գարնանը Հայաստան այցելած Ջորջ Քլունին եղել է նաեւ Փարաջանովի տուն-թանգարանում :

NEWS.am STYLE-ի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասել էր, որ Քլունին մեծ տպավորություններով է հեռացել Ս. Փարաջանովի թանգարանից:

Նշենք, որ դերասանը վերջում գրառում էր կատարել տուն-թանգարանի մատյանում. «Վայր, որտեղ կարող ես տոնել լավ ապրած կյանքդ»,- գրել է նա:



© NEWS.am STYLE