«Ես ավելի տղամարդ դուրս եկա». Ջուսն ամուսնալուծվում է

18:31   6 մայիսի, 2017

Երգչուհի Ջուսը բաժանվում է ամուսնուց: 2016 թվականի հունիսին ամուսնացած զույգն արդեն միասին չի ապրում, իսկ ամուսնալուծության գործը դատարանում է:

Ուշագրավ է, որ այս մասին հայտնի է դարձել Ջուսի՝ արդեն նախկին ամուսնու՝ իրավաբան Վահագն Մանուկյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցից հետո, որտեղ նա նշել էր, թե Ջուսին միայն փողն է հետաքրքրում (մինչ այդ Ջուսը հերքում էր բաժանման մասին լուրերը):

Սրան ի պատասխան, Facebook-ի իր էջում Ջուսը գրել է.

«Այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում եւ չի պատմում իրականությունը, տղամարդ չէ: Այստեղ, փաստորեն, տղամարդ ես դուրս եկա»,- նշել է երգչուհին՝ հավելելով, որ ամուսնալուծվելու հայցով ինքն է դիմել դատարան:

Նշենք, որ ամուսնությունից հետո NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր. 

«Ինձ զգում եմ սիրված եւ ավելի գեղեցիկ, քանի որ կողքիս իմ սիրելի տղամարդն է»:



© NEWS.am STYLE