«Եվրատեսիլ 2017»․Wiwibloggs կայքի լրագրող Ուիլյամը՝ Արծվիկի եւ հայաստայան երգի մասին (տեսանյութ)

13:03   7 մայիսի, 2017

Լինել «Եվրատեսիլ»-ի մամուլի ակումբում եւ չզրուցել հայտնի Wiwibloggs կայքի լրագրող Ուիլյամի հետ, ուղղակի անհնար է, մանավանդ, երբ նա հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մեծ երկրպագուն է։ Այո, այո, հայտնի բլոգերն այդ մասին խոստովանեց նաեւ NEWS.am STYLE-ին։ Իսկ հարցազրույցի վերջում միասին փորձեցինք կատարել Fly with Me երգը։

«Հայաստանն, անշուշտ, իմ ֆավորիտների ցանկում է։ Երգը շատ ռիթմիկ է։  

Այն ինձ համար միեւնույն ժամանակ եւ հայկական է, եւ միջազգային։ Երբ այստեղ լսեցինք Արծվիկի կատարումը բեմից, բոլորս հավանեցինք այն։

Ամբողջ 3 րոպեն Արծվիկը կարողացել է վերածել կարճամետրաժ ֆիլմի։

Անգամ երբ նա չի երգում, նրա հայացքն ինչ-որ բան է ասում, դրա շնորհիվ այդ երգից երբեք չես ձանձրանա»,-նշեց բլոգերը՝ հավելելով․ «Հայաստանը, Պորտուգալիան եւ Իտալիան իմ ֆավորիտների ցանկում են»։

Թե ինչպես ենք Ուիլյամի հետ աջակցում Արծվիկին Fly with Me երգով, դիտեք տեսանյութում։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան



© NEWS.am STYLE