Exclusive. «Մաշինեն էկավ, յարո ջան» երգը՝ «Եվրատեսիլ 2017»-ում Բելառուսի ներկայացուցիչների կատարմամբ (տեսանյութ)

23:36   7 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ի կարմիր գորգի արարողությունն այս տարի բավականին աշխույժ անցավ:

Բացի այն, որ մրցույթի մասնակիցներն իրենց երգերից փոքրիկ կատարումներ նվիրեցին NEWS.am STYLE-ի ընթերցողներին, կային մասնակիցներ, որոնք նաեւ հիշեցին հայկական երգեր: 

Համոզված ենք` Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգի կատարմամբ «Երեւանի սիրուն աղջիկ» երգն արդեն հասցրել եք վայելել, սակայն մեր հայրենակցի անակնկալը միակը չէր:

Բելառուսկան Navi Band-ն, օրինակ, NEWS.am STYLE-ին որոշեց զարմացնել հայտնի` «Մաշինեն էկավ, յարո ջան» հայկական երգի կատարմամբ: Ահա, թե ինչպես է երգը հնչում նրանց տարբերակով:)

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան



© NEWS.am STYLE