«Միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը». Ջուսը՝ նախկին ամուսնուն

14:05   8 մայիսի, 2017

Երգչուհի Ջուսը բաժանվում է ամուսնուց: 2016 թվականի հունիսին ամուսնացած զույգն արդեն միասին չի ապրում, իսկ ամուսնալուծության գործը դատարանում է:

Ուշագրավ է, որ այս մասին հայտնի է դարձել Ջուսի՝ արդեն նախկին ամուսնու՝ իրավաբան Վահագն Մանուկյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցից հետո, որտեղ նա նշել էր, թե Ջուսին միայն փողն է հետաքրքրում (մինչ այդ Ջուսը հերքում էր բաժանման մասին լուրերը):

Ամուսնու հարցազրույցին ի պատասխան, Facebook-ի իր էջում Ջուսը գրել էր. «Այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում եւ չի պատմում իրականությունը, տղամարդ չէ: Այստեղ, փաստորեն, տղամարդ ես դուրս եկա»:

Սակայն այսօր երգչուհին հանդես է եկել մեկ այլ գրառմամբ.

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնեցին իմ կողքին կյանքիս այս դժվար պահին: Իսկ իմ նախկին ամուսնուն ուզում եմ ցանկանալ ներդաշնակություն իր հոգու մեջ, լինել բարի, երջանկություն եւ շատ սեր: Ես ընդհանրապես իր դեմ չունեմ ոչ մի չար մտքեր, քանի որ միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը, որոնք գեղեցկացրին մեր կյանքը»:

Հիշեցնենք, որ սա Ջուսի երկրորդ բաժանությունն է: Նախկինում նա նշանադրված է եղել ֆրանսիաբնակ Ռիչարդի հետ, որի հետ ադպես էլ չի ամուսնացել:



© NEWS.am STYLE