Սպիտակ VS սեւ. 47-ամյա Ջեյ Լոն՝ սուպերկարճ զգեստներով՝ Նյու Յորքում

10:45   9 մայիսի, 2017

Օրերս 47-ամյա Ջեյ Լոն ու նրա սիրեցյալը՝ 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսը, միասին հայտնվեցին Met Gala 2017-ի կարմիր գորգին:

Պաշտոնական արարողությունից հետո Լոպեսն Ալեքսի հետ գնացել է երեկույթի, որտեղ երգչուհին որոշել է պարել: Բայց նրա պարերը ոչ մի կերպ չեն աշխուժացրել Ալեքսին: Ականատեսների վկայությամբ, զույգն այնքան էլ ներդաշնակ տեսք չի ունեցել:

Ինչեւ, երեկ երգչուհուն Նյու Յորքում պապարացիները նկատել են սպիտակ, ապա սեւ սուպերկարճ զգեստներով:

Տոտալ սպիտակ լուքով Ջեյ Լոն դուրս է եկել Today Show-ի նկարահանման տաղավարից:

Իսկ, ահա, ամբողջությամբ սեւ կարճ զգեստով երգչուհին մասնակցել է իր նոր՝ World Of Dance նախագծի պրոմոակցիային:

Ի՞նչ եք կարծում, ո՞ր գույնն է նրան ավելի շատ սազում...

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE