Իրինա Շեյքը շնորհավորել է Հաղթանակի տոնը՝ իր վետերան տատիկի լուսանկարով

13:34   9 մայիսի, 2017

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը մարտի վերջին լույս աշխարհ բերեց իր դստերը, ում սիրեցյալի` բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի հետ, Լեա դե Սեյն է անվանել (երեխայի ամբողջական անունը Լեա դե Սեյն Շեյք Կուպեր է):

Ի ուրախություն Instagram-ի հետեւորդների, որոնք 8 միլիոն են, Իրինան բիկինիով լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ծննդաբերությունից հետո իր կազմվածքը:

Իսկ այսօր` մայիսի 9-ին, հայտնի մոդելը շնորհավորել է Հաղթանակի տոնը՝ հիշելով իր տատիկին.

 

«Շնորհավոր Հաղթանակի տոնը։ Ինձ համար այս օրն անքակտելիորեն կապված է իմ սիրելի տատիկի հետ։ Շատ տխուր է, որ նա այլեւս մեզ հետ չէ, ինչպես շատ այլ վետերաններ։ Շատ եմ հպարտանում նրանով եւ անսահման շնորհակալ եմ նրան՝ իր հերոսության համար։ Խոնարհվում եմ բոլոր վետերանների առջեւ», - լուսանկարը մեկնաբանել է Շեյքը։



© NEWS.am STYLE