Սիրուշոն՝ ամուսնու հետ գրկախառնված (ֆոտո)

14:29   9 մայիսի, 2017

Վերջերս Սիրուշոն իր սոցցանցերի էջերի բաժանորդներին զարմացրեց շեկ վարսերով եւ կառե սանրվածքով։

Իհարկե, բավականին արագ պարզ դարձավ, որ երգչուհին ոճային փոփոխության չի դիմել, այլ ընդամենը կեղծամ է դրել։

Ինչեւէ, այսօր արդեն Սիրուշոն Instagram-ի իր 200 հազարից ավելի հետեւորդների հետ կիսվել է խրախճանքի լուսանկարներով։

Դրանցից մեկում նա գրկախառնված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։

Ի դեպ, Սիրուշոն վերոնշյալ նկարները հրապարակել է Instagram-ի story բաժնում, որտեղ հրապարակված նյութերը պահպանվում են ընդամենը 24 ժամ, որից հետո ավտոմատ կերպով համակարգը դրանք հեռացնում է:



© NEWS.am STYLE