Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ

01:06   10 մայիսի, 2017

Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։

Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի եւ հանդիսատեսի դրական գնահատականին, ինչի արդյունքում Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։

Բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ եւս 17 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա, որոնցից եզրափակիչ անցան՝ Բելգիան, Կիպրոսը, Ավստրալիան, Լեհաստանը, Մոլդովան, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ադրբեջանը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE