«Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչն ամբողջությամբ

23:06   9 մայիսի, 2017

Կիեւում մեկնարկել է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ժամանակ 16-րդ համարի ներքո իր Fly With Me երգով հանդես կգա Հայաստանը ներկայացնող Արծվիկը։

Առաջին կիսաեզրափակիչում ելույթ կունենա 18 երկրի ներկայացուցիչ։ Դրանք են՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE