«Եվրատեսիլ 2017». Արծվիկը փայլուն ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակիչում (տեսանյութ)

00:31   10 մայիսի, 2017

Կիեւում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։

Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը:

Հույս ունենք՝ եվրոպացի հանդիսատեսը դրական կգնահատի մեր պատվիրակի ելույթը:

Նշենք, որ բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ եւս 17 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE