Արծվիկի Fly With Me-ն՝ «Եվրատեսիլ 2017»-ի լավագույն տեսահոլովակների տասնյակում

12:01   10 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգն արդեն անցյալում է, իսկ Հայաստանը՝ եզրափակիչում։

Մեր պատվիրակ Արծվիկը փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի եւ հանդիսատեսի դրական գնահատականին։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։ Մինչ այդ WiwiBloggs կայքը հրապարապել է իր ընթերցողների շրջանում անցկացրած հարցման արդյունքները՝ որոշելու համար, թե որոնք են «Եվրատեսիլ 2017»-ի լավագույն տեսահոլովակները։

Արծվիկի Fly With Me-ն հայտնվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE