Թողարկվել է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի 3-րդ մասի թրեյլերը

13:40   11 մայիսի, 2017

YouTube-ի՝ Official Movie Trailer ալիքում հրապարակվել է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի 3-րդ մասի թրեյլերը։

Նոր ֆիլմը կոչվում է «Ազատության 50 երանգները»։ Գլխավոր հերոսները՝ Քրիստիանը եւ Անաստեյշան, վայելում են իրենց ամուսնական կյանքը, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ աղջկա նախկին տնօրենը որոշում է վրեժ լուծել իր՝ աշխատանքից ազատման համար, եւ առեւանգում է Քրիստիանի քրոջը։ Անաստեյշան այդ ընթացքում պարզում է, որ հղի է։

Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2018 թվականի փետրվարի 14-ին։



© NEWS.am STYLE