Փայլ եւ շքեղություն. լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի հարսանեկան նոր հավաքածուն

16:08   11 մայիսի, 2017

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը ներկայացրել է իր հարսանեկան նոր՝ գարուն/ամառ 2018 հավաքածուն։

Գրիգորը, որը մինչեւ իր ապրանքանիշը հիմնելը, աշխատել է Elie Saab նորաձեւության տանը, Vogue Italia-ի հետ զրույցում ասել էր. «Կցանկանայի հավատալ, որ այն հագուստները, որոնք ես ստեղծում եմ, ոչ միայն եզակի են, այլեւ շատ հարմարավետ։ Այն փաստը, որ ես լիբանանահայ եմ, արտացոլվում է իմ ստեղծագործություններում, եւ կարծում եմ, որ ես ներշնչանք եմ ստանում եւ լիբանանյան, եւ հայկական մշակույթներից»։

Շատերը Ջաբոտյանի զգեստները նմանեցնում են  Elie Saab-ի աշխատանքներին։ Փայլ, շքեղություն, եթերայնություն. ահա, թե ինչն է միավորում նրանց։

Ստորեւ ներկայացնում ենք Գրիգոր Ջաբոտյանի՝ գարուն/ամառ 2018 հավաքածուի որոշ նմուշներ։

Լուսանկարները՝  Գրիգոր Ջաբոտյանի Facebook-յան էջի



© NEWS.am STYLE