«Եվրատեսիլ 2017»-ի երկրորդ կիսաեզրափակիչը (տեսանյութ)

23:03   11 մայիսի, 2017

Կիեւում մեկնարկել է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որում մրցում են Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, էստոնիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է եզրափակիչ։ Նա փայլուն ելույթ է ունեցել մայիսի 9-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչում։ Նրա հետ միասին եզրափակիչ է անցել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի Հովիգը։

«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 13-ին։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE