«Եվրատեսիլ 2017». Արծվիկը եզրափակիչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

10:00   12 մայիսի, 2017

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, ըստ որի՝ որոշվեց եզրափակիչում մասնակիցների ելույթների հերթականությունը:

Այսպիսով, Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգի առաջին հատվածում՝ 5-րդ համարի ներքո:

Ինչ վերաբերում է Կիպրոսը ներկայացնող մեր հայրենակցին` Հովիգին, նա ելույթ կունանա 19-րդ համարի ներքո:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 13-ին, Երեւանի ժամանակով՝ 23:00-ին:

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE