Վարդագույն երազներ. գիշերազգեստով Բելլա Հադիդը՝ Լոնդոնի օդանավակայանում

15:32   12 մայիսի, 2017

Քենդալ Ջեների եւ մյուս ընկերուհիների հետ ծովափնյա հանգստից հետո Բելլա Հադիդին պապարացիները նկատել են Լոնդոնի օդանավակայանում։

Գեղեցկուհի մոդելի հագին վարդագույն գիշերազգեստ է եղել, որը նա համադրել է սպիտակ գլխարկի եւ սուրսայր բարձրակրունկների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելլա Հադիդը սպիտակ բիկինիով լուսանկար էր հրապարակել Քենդալ Ջեների հետ համատեղ հանգստից։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE