Կինը մեկ տարի կրել է նշանադրության մատանին՝ չիմանալով այդ մասին

15:06   12 մայիսի, 2017

Ավստրալիայից Թերին եւ Աննան կարող են ճանաչվել ամենառոմանտիկ զույգը, քանի որ նրանց նշանադրության պատմությունը հուզել է շատերին։

Բանն այն է, որ Աննան մեկ տարի շարունակ կրել է նշանադրության մատանին՝ չիմանալով այդ մասին։ Թերին նրան փայտյա վզնոց է նվիրել, որում թաքցրել է մատանին։ Տղայի խոսքով՝ Աննան երբեք չի հանել այն իր պարանոցից։

Երբ ամուսնության առաջարկություն անելու պահը հասունացել է, Թերին խնդրել է Աննային իրեն տալ վզնոցը՝  նկարելու պատրվակով, ապա բացել է այն եւ դուրս բերել նշանադրության մատանին։

Աննան, իհարկե, ասել է «այո»: 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE