Կնոջ եւ բնության կապը՝ Dior Cruise 2018 հավաքածուի հիմքում

16:08   12 մայիսի, 2017

Սանտա Մոնիկայի լեռներում տեղի է ունեցել Dior Cruise 2018 հավաքածուի խելահեղ ցուցադրությունը։

Christian Dior նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Մարիա Կյուրիի խոսքով՝ նոր հավաքածուն նվիրված է կնոջ եւ բնության միասնությանը։

Հողի, անապատի, կանաչի երանգները գերիշխում են հավաքածուում։ Դիզայները հնագույն պատկերներն ու նախշերը վերակենդանացրել է թափանցիկ զգեստների վրա՝ դրանց գումարելով նաեւ քովբոյական ոճ եւ վայրի գեղեցկություն։

Լուսանկարները՝ Vogue-ի



© NEWS.am STYLE