Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի լավագույն երգչուհի է ճանաչվել WiwiBloggs-ի հարցման արդյունքում

16:30   12 մայիսի, 2017

Եվրատեսիլյան հայտնի՝ WiwiBloggs  կայքում ավարտվել է մրցույթի լավագույն սոլո-երգչուհու քվեարկությունը։ Դրա արդյունքներով՝ Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Նշենք, որ ավելի վաղ նույն կայքում մեր երկրի ներկայացուցչի տեսահոլովակը՝ Fly With Me-ն, հարցման արդյունքում հայտնվել էր լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, Հայաստանի ժամանակով 23։00-ին կսկսվի «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու համերգի առաջին հատվածում՝ 5-րդ համարի ներքո:

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE