Թիմաթին Երեւանից հայերեն ողջունել է երկրպագուներին (տեսանյութ)

17:33   12 մայիսի, 2017

Թիմաթին ժամանել է Երեւան։ Այսօր երեկոյան նա՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ, համերգ է տալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իսկ մինչ այդ, ռեփերը որոշել է հայերենով ողջունել իր երկրպագուներին։ Իր Instagram-ում Թիմաթին Երեւանից ուղերձ է հրապարակել, որում ասվում է.

«Ողջույն, Երեւան, մենք տեղում ենք։ Սպասում ենք բոլորիդ այսօրվա համերգին։ Այսօր թեժ է լինելու»։

Публикация от Black Star (@timatiofficial)



© NEWS.am STYLE