«Դուք պետք է հպարտանաք Արծվիկով». «Եվրատեսիլ 2017»-ում Հունգարիայի ներկայացուցիչ

21:01   12 մայիսի, 2017

Կրքերը «Եվրատեսիլ»-ում թեժանում են, քանի որ շուտով եզրափակիչն է: Այսօր տեղի են ունեցել եզրափակիչ անցած մասնակիցների առաջին փորձերը, որտեղ մեր պատվիրակ Արծվիկը փայլուն ելույթ է ունեցել:

Որոշ երգիչներ փորձից հետո այցելեցին «Եվրատեսիլի» մամուլի կենտրոն, որտեղ աշխատում են լրագրողները: Նրանց մեջ էր նաեւ Հունգարիայի ներկայացուցիչ Յոցի Պապայը: Վերջինիս հետ NEWS.am STYLE -ը խոսել է նրա ֆավորիտների եւ, իհարկե, Արծվիկի մասին:

«Արծվիկի ելույթն առանձնանում է իր ունիկալությամբ: Նրա երգն առանձնանում է մրցույթի մյուս մասնակիցների երգերից: Դուք պետք է հպարտանաք Արծվիկով, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դժգոհի որ հորիզոնականն էլ որ զբաղեցնեմ», - նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան





© NEWS.am STYLE