Exclusive. «Հուսով եմ՝ ես եւ Արծվիկը կլինենք բարձր հորիզոնականներում»․ Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինա

21:38   12 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ի մասնակիցների համար այս օրը շատ կարեւոր է։ Քիչ հետո նրանք հանդես կգան եվրատեսիլյան բեմում՝ իրենց ելույթներով փորձելով տպավորել ժյուրիին։ Վաղը՝ մայսիսի 13-ին, ուղիղ հեռարձակմամբ կորոշվի «Եվրատեսիլ»-ի այս տարվա հաղթողը․հեռուստադիտողների ձայներին կգումարվեն նաեւ ժյուրիի այսօրվա գնահատականները։ Այս առիթով հուզված եւ ոգեւորված է նաեւ Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան, որին Հայաստանում շատ լավ են ճանաչում մեր երկիր կատարած նրա այցից հետո։

«Իսկապես հաճույք եմ ստացել բեմի վրա։ Նախորդ փորձից հետո մի քանի շտկումներ ենք արել, ու կարծում եմ՝ հիմա ամեն ինչ շատ լավ է։ Անհամբերությամբ սպասում եմ մեծ շոուին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա փորձին, նշեց գերմանացի երգչուհին։

«Շատ հուզված եմ, քանի որ գիտակցում եմ, որ այսօրվա շոուից հետո արդեն կունենանք ժյուրիի քվեարկությունը, որը գումարվելու է հեռուստադիտողի ձայներին։ Կփորձեմ լավագույնս ներկայանալ այսօր»։

Լեւինան, սակայն, դժվարացավ որեւէ կանխատեսում անել մրցույթի հաղթողի մասին․

«Դժվար է այս հարցին պատասխանելը, որովհետեւ այնքան ուժեղ երգիչներ կան այստեղ։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ ես եւ Արծվիկը կլինենք բարձր հորիզոնականներում։ Մենք ուղղակի պետք է լավ ներկայանանք բեմում եւ տեսնենք, թե ինչպես մեզ կգնահատի հեռուստադիտողը»։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում

Սյունե Առաքելյան

Պարույր Սինիավսկի

Վահան Սարգսյան



© NEWS.am STYLE