Թիմաթիի տապալված համերգը Երեւանում. ռեփերը բեմ չբարձրացավ (ֆոտո, վիդեո)

01:19   13 մայիսի, 2017

Մայիսի 12-ին Թիմաթին Black Star-ի մյուս աստղերի՝ Քրիստինա Սի-Սարկիսյանի, L'ONE-ի եւ MOT-ի հետ պետք է ելույթ ունենար Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Սակայն մի քանի ժամ սպասելուց եւ մյուս կատարողների երգերն ունկնդրելուց հետո հայ երկրպագուներն այդպես էլ բեմում Թիմաթիին չտեսան: Կազմակերպիչները միայն համերգի վերջում բարեհաճեցին հանդիսատեսին տեղեկացնել, որ ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Թիմաթին չի կարող երգել: Սա հարուցեց երկրպագուների զայրույթը, եւ նրանք սկսեցին շշեր նետել բեմ:

Նշենք, որ Երեւան ժամանելուց հետո Թիմաթին իր Instagram-ում  հայերենով ուղերձ էր հրապարակել, որով բոլորին հրավիրում էր համերգին:

Քիչ անց նա կրկին ուղերձ է հրապարակել՝ այս անգամ նշելով իր՝ բեմ չբարձրանալու պատճառները.

«Երկու ժամվա սպասման արդյունքում եւ վառված սնուցման բլոկերի եւ ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով իմ ելույթը չկայացավ: Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք  հաջորդ շաբաթ: Պահպանեք ձեր տոմսերը: Հայցում ենք ձեր ներողամտությունը ամբողջ թիմի անունից այս միջադեպի համար, որը մեզանից կախված չէր»։

Публикация от Black Star (@timatiofficial)

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE